Դասընթաց նրանց համար, ովքեր ապրում են գլխում՝ միլիոնավոր մտքերով, տագնապներով ու գործերով։ Նրանց համար, ովքեր ուզում են ավելի խորը գնալ՝ հասկանալ իրենց, իրենց պատերններն ու ապրել այլ կերպ։
Մտքում նշիր այն, ինչն արձագանքում է քեզ։
Անվերջ մտքեր՝ շրջանաձև։ Ամբողջ կյանքը գլխում է։ Մարմնի հետ կապ չկա։
Կարծես ամեն ինչ նորմալ է։ Բայց կենդանի լինելու զգացողություն, ուրախություն չկա։
Ծնոտ, ուսեր, փոր։ Կարծես միշտ զգոն վիճակում ես։ Առանց հանգստի դադարի։
Նկատում ես, որ ներսում ամեն ինչ քարացել է։ Գուցե մի ժամանակ այդ ռեակցիան օգնել է, բայց կարծես մնացել է ընդմիշտ՝ արգելափակելով կյանքը։
Մերթ դրանք բոլորովին չկան, և դժվար է «ոչ» ասել։ Մերթ այնքան կոշտ զրահ է, որ անհնար է որևէ մեկի հետ ջերմ հարաբերություններ կառուցել։
Մեզանից շատերը կորցնում են կապը մարմնի հետ՝ սթրեսի, տրավմայի, միայն գլխում ապրած տարիների պատճառով։ Այս դասընթացը վերադառնալու մասին է։ Ոչ թե որպես վարժություն, այլ որպես իրական կապ ինքդ քեզ հետ։
Այստեղ մարմինը դառնում է քարտեզ և խորքային աշխատանքի մուտքի կետ․ դրանով կարելի է կարդալ քո վիճակը, հասկանալ քո ռեակցիաները, դուրս գալ սթրեսային ռեակցիայից և կառուցել քեզ ու ուրիշների հետ լինելու նոր ձևեր։
Յուրաքանչյուր հանդիպում մի շերտ է։ Դասընթացի տրամաբանությունը տանում է մարմնի հետ ծանոթությունից դեպի ամբողջականություն։
Մարմնի կերպարը «հայելու արտացոլանքը դուր է գալիս, թե ոչ»-ը չէ։ Դա այն է, թե ինչպես ես ընկալում քո մարմինը՝ որպես մեխանի՞զմ, որպես սուբյեկտ, որը պետք է ինչ-որ կերպ լինի՞, թե՞ որպես հենց «ես»։ Մարմնի ընկալումը բառացիորեն փոխում է այն, թե ինչպես է մարդն իրեն զգում։
Առաջին հանդիպմանը կհետազոտենք․ ինչպիսի՞ն է իմ մարմինը։ Ո՞ւմ այն առաջին հերթին պետք է գոհացնի։
Մարմինը հիշում է այն, ինչը միտքը չի գիտակցում։ Եվ սոմատիկ պրակտիկաները կարող են դա փոխել։
Սահմանը սկսվում է ներսից զգալու կարողությունից՝ «սա իմն է / սա իմը չէ»։ Առանց դրա անհնար է ո՛չ «ոչ» ասել, ո՛չ էլ հասկանալ, թե կոնկրետ ինչ է քեզ պետք։ Սեփական սահմանների ջնջումը պարզապես մտածողության պատերններ չեն․ դրանք կոնկրետ պատմություններ և մարմնի դիրքեր են։
Հանդիպմանը կհետազոտենք՝ ինչպես ընդհանրապես նկատել սեփական սահմանները։ Ինչպե՞ս տարբերել «սիրո դրսևորումը» «սահմանների բացակայությունից»։
Սահմանը պատ կամ արգելք չէ, այլ վայր, որտեղ կատարվում է ամենակենդանին․ դա կապի տարածությունն է։ Հենց այնտեղ է ամենափոխակերպողը։ Սահմանները հնարավոր չէ ստեղծել կամքի ուժով և կոշտությամբ․ դրանք աճում են ինքդ քեզ հետ կապի վերականգնումից։
Լարվածությունը քրոնիկ սթրեսի և հենարանի կորստի ազդանշան է։ Երբեմն մենք այն կորցնում ենք մանկությունում, երբեմն էլ մեծահասակ կյանքի իրադարձությունները հողը քաշում են ոտքերի տակից։ Եվ մարմինը դա հիշում է՝ քրոնիկ սեղմվածությամբ, ապատիայով, թուլանալու անկարողությամբ։
Հանդիպմանը կհետազոտենք․ ի՞նչ կա քո լարվածության հետևում, և ի՞նչ է այն քողարկում։ Ինչպե՞ս ապատիայից նորից ներգրավվել կյանքի մեջ։ Ինչպե՞ս է վստահությունն աճում հենվելու հնարավորությունից՝ ինքդ քեզ, ուրիշների, ոտքերիդ տակի հողի վրա։
Մեր ինքնարժեքը ձևավորվում է շատ վաղ՝ մտերիմների հետ կապի որակի միջոցով։ Բայց նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չի գնացել, ինչ-որ բան պակասել է, դա չի նշանակում, որ մարդը կոտրված է։
Շարժման և մարմնային պրակտիկայի միջոցով կապրենք՝ մարմնի յուրաքանչյուր բջջով կհիշենք «Ես կամ, և ես բավական եմ» փորձառությունը։
Մարմնում կգտնենք ներքին ուժ, ուրախություն, բավարարվածության զգացում և կբացահայտենք մեր ամբողջականությունը։ Երբ ոչինչ նորոգելու կարիք չկա։ Բավական է պարզապես լինել։
Դասընթացն անցնում է ռուսերենով։ Եթե հարցեր ունես, գրիր ինձ՝ կքննարկենք։
Ոչ։ Դասընթացը ստեղծված է նրանց համար, ովքեր առաջին անգամ են գիտակցաբար ուշադրություն դարձնում իրենց մարմնին։ Որևէ հատուկ փորձ պետք չէ։
Ոչ։ Սա կրթական դասընթաց է՝ գործնական մասով։ Մենք չենք աշխատում ախտորոշումների հետ և չենք փոխարինում թերապիային, բայց տալիս ենք գործիքներ, որոնք աշխատում են առօրյա կյանքում։
Այո։ Մաս-մաս վճարելու դեպքում արժեքը 69 000 ֏ է, և այն կարելի է բաժանել 2, 3 կամ 4 վճարման։ Հարմար ժամանակացույցը կքննարկենք անձամբ։
Մինչև հոկտեմբերի 25-ը կարող ես ամրագրել տեղդ խմբում և 52 000 ֏ գինը՝ վճարելով ամբողջ գումարը միանգամից կամ 12 000 ֏ ամրագրման վճար։ Մնացած 40 000 ֏-ը վճարվում է առաջին հանդիպման օրը՝ նոյեմբերի 8-ին։ Ամրագրման վճարը չի վերադարձվում, բայց այն կարելի է փոխանցել մեկ ուրիշին։
Ավելի լավ է բաց չթողնել․ յուրաքանչյուր հանդիպում կառուցվում է նախորդի վրա։ Եթե ֆորսմաժոր լինի՝ գրիր, կլուծենք։
Երևանում՝ դահլիճում։ Ճշգրիտ հասցեն կստանաս չատում՝ գրանցվելուց հետո։
Այս դասընթացը ճգնաժամային օգնություն չէ։ Եթե հիմա քեզ համար շատ ծանր է, կամ անցնում ես հոգեբուժական բուժում, նախ խոսիր քո մասնագետի հետ։ Կարող եմ օգնել գտնել կոնտակտներ։
Գրիր Telegram-ում՝ ես պատասխանում եմ անձամբ։ Կպատմեմ ավելի մանրամասն, կպատասխանեմ հարցերիդ։ Կարող ես պարզապես գրել «ուզում եմ ավելին իմանալ»։
Գրել Ալեքսանդրային @aleksandra_almiasheva